Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 6-7.2012

Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները` մթությունից, փակ տարածքից:

 

Մենք չենք կարող լիովին ազատվել վախի զգացումից: Հենց այդ զգացումն է հանդիսանում ամենաուժեղ գործոններից մեկը, որը խանգարում է մարդուն մինչև վերջ բացահայտել իր ներուժը և հաջողությունների հասնել: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար, պետք է իմանալ, թե այն ինչպիսին է: Ով նախազգուշացված է, նա զինված է: 

 

Վախի կենսաբանական նշանակությունը

 

Ծայրահեղ իրավիճակներում վախը մոբիլիզացնում է մարդու բոլոր ուժերն ակտիվ գործողությունների համար: Նման պահերին արյան մեջ ադրենալինի ուժեղ արտանետում է լինում և մկանային հյուսվածքն արյան հետ ավելի շատ թթվածին  ու սննդարար նյութեր է ստանում: Շատ հնարավոր է, որ յուրաքանչյուր-ոք վախենալիս կրծքավանդակում ծանրության զգացում է ունենում: Բացի դրանից, սթրեսային իրավիճակում մարդու դեմքը խիստ գունատվում է: Դա տեղի է ունենում, որովհետև արյունը մաշկից ու ստամոքսից ուժեղ հոսքով «գնում է» դեպի մկանները: 

 

Վախի զգացումը մարդուն օգնում է արագ ռազմավարական որոշումներ ընդունել ինֆորմացիայի պակասի դեպքում: Հաղթահարելով վախը, ամեն մարդ իր նոր հնարավորություններն  է հայտնաբերում և սկսում է կյանքն ընկալել այլ տեսանկյունից: Նա սովորում է գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով, շրջակա աշխարհը նրա համար ավելի վառ գույներ է ստանում, յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է վախի զգացման հաղթահարման տեսանկյունից: 

 

Ինչպիսին է լինում վախը

 

Իրական վախ. մարդու ռեակցիան է արտաքին վտանգի հանդեպ: Այդ վախը կա յուրաքանչյուրի մոտ ենթագիտակցական մակարդակում և այն ազդանշանային գործառույթ ունի` վտանգը շատ մոտ է, հարկ է կենտրոնացնել օրգանիզմի պահեստային ուժերը, պաշտպանության պատրաստ լինելու համար:

 

Նյարդային վախ. հաճախ լինում է առանց որևէ պատճառի, բայց երբեմն դրա դրսևորումը կապված է լինում որոշակի իրավիճակի և օբյեկտի հետ: Նյարդային վախ ունեցող մարդիկ միշտ սպասում են ամենավատ բանին և ապրում են ցանկացած պահի դժբախտության մշտական սպասումով: Նյարդային վախը հոգեսոմատիկ ախտընթաց է, այսինքն, միաժամանակ, և´ ֆիզիկական է, և´ հոգեբանական: Վախի ֆիզիկական դրսևորումը կարող է արտահայտվել ուժեղ սրտխփոցով, շարժողական անհանգստությամբ կամ դողով, սառը քրտինքով, բերանում չորության զգացումով, լուծով: 

 

Տարբեր ֆոբիաներ. ֆոբիան անիրական վախն է, որը շատ խիստ խանգարում է նորմալ ապրելուն, աշխատելուն, մարդկանց հետ շփվելուն: Ցանկացած վախ կարող է կապված լինել որոշակի օբյեկտի կամ իրավիճակի հետ: Օրինակ, ատամնաբույժին այցելելու, բարձրությունից, ինքնաթիռով թռչելուց, օձից, շնից       վախենալն առանձնահատուկ վախերի բնորոշ օրինակներ են: 

 

Տարբեր ֆոբիաները սովորական վախերից տարբերվում են ոչ թե իմաստով, այլ ինտենսիվությամբ: Եթե մարդը, որ տառապում է ինչ-որ մի ֆոբիայով, իր վախի առարկայի հետ հազվադեպ է հանդիպում, ապա այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Բայց եթե վախի պատճառը հաճախ է հանդիպում, ապա այն կարող է կյանքը փչացնել:  

 

Միայնակության վախ. որքան մարդը շատ է ինքնամփոփ դառնում և մարդկանցից հեռու մնում, այնքան շատ է նա իրեն դատապարտում մեկուսացման վտանգին: Դա վախի շատ տարածված տեսակն է, որը մարդուն ստիպում է նույնիսկ երբեմն շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նրա համար տհաճ են: Հասկանալի է, որ մարդը երբեմն ցանկանում է միայնակ մնալ և հանգստանալ շրջակա իրարանցումից: Բայց, եթե առանձնացումը երկար է տևում, մարդուն սկսում է պարուրել վախը, թե նա այս աշխարհում արդեն ոչ-ոքի պետք չէ: Մարդն ինքնին սոցիալական էակ է և բոլորն էլ ցանկանում են հարգված, սիրված, գնահատված լինել, որպեսզի իրենց հասարակության լիիրավ անդամ զգան: 

 

Վստահության վախ. եթե մարդը ինչ-որ մեկի առջև բացում է իր հոգին, այնուամենայնիվ, ներքուստ անհանգստանում է.«Իսկ ես ճի՞շտ եմ վարվում, որ այս մարդուն վստահում եմ: Իսկ նրան հավատալ կարելի՞ է»: Այս նույն վախը պարուրում է մարդուն, երբ նա սիրահարվում է կամ հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ համակրանք է զգում:  

 

Փոփոխությունների վախը. ցանկացած մարդ էլ գիտի, որ այս աշխարհում ոչ մի բան անփոփոխ չէ, ամեն ինչ էլ վաղ թե ուշ փոխվում է: Եվ բոլորն էլ, առանց բացառության, վախենում են փոփոխություններից, որովհետև ցանկացած փոփոխություն սպառնում է իր անհայտությամբ: Շատ հաճախ մարդիկ ամեն տեսակի նորույթ որոշակի վերապահությամբ են ընդունում, քանի որ դրա մեջ որոշակի վտանգ ու սպառնալիք են տեսնում: Երբեմն հայտնի չի լինում, թե ինչ կբերի իր հետ փոփոխությունը, որտեղ կարող է թաքնված լինել վտանգը և, ամենակարևորը, ինչպես հարկ կլինի պաշտպանվել դրանից: 

 

Կախվածության վախ. ապրելով հասարակության մեջ, մարդը կախված է լինում նրա օրենքներից, դրույթներից, ավանդույթներից: Որքան շատ է նա ցանկանում ազատվել հասարակության «լծից», այնքան սուր կերպով է ընկալում, որ դա անհնարին է: Քանի որ ապրելակերպը կախված է շրջակա միջավայրից, տարբեր հանգամանքներից, ի վերջո, այլ մարդկանցից: Մարդը մշտապես ապրում է այն վախով, թե պետք է «ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին», իսկ եթե նա դա չի ցանկանում, ապա սկսվում է ներքին պայքարը:  

 

Ինչպես հաղթահարել վախը

 

Վախը մարդու վրա բացասական ազդեցություն է ունենում, քանի որ նրան մշտապես լարված է պահում, խարխլում է նրա ինքնավստահությունը և թույլ չի տալիս մինչև վերջ բացահայտել իր անհատականությունը:

 

Վախի դեմ ամենակարևոր դեղորայքը բարձր ինքնագնահատականն է և ինքնավստահությունը: Պետք է ինքդ քո վրա վստահ լինես, որ ամեն ինչ կարող ես անել բարձր մակարդակով: Որոշ մարդկանց մոտ անհանգստության զգացում է լինում, քանի որ նրանք անընդհատ տհաճություննների են սպասում, իսկ դա պայմանավորված է արժեքների սխալ համակարգով և սեփական անձի հանդեպ բարձր պահանջկոտությամբ:

 

Առաջին քայլ.  հարկ է որքան հնարավոր  է հստակ տարբերակել, թե հատկապես ինչից եք վախենում և ինչու: Եթե դա անմիջապես չի ստացվում, պետք է չէ ինքնախարազանմամբ զբաղվել: Աշխատեք հասկանալ, որ դա ժամանակավոր դժվարություն է և, միևնույնն է, ձեր ուզածին հասնելու եք: Երբեք շրջապատի մարդկանց ուշադրությունը ձեր սխալների վրա մի հրավիրեք: 

 

Երկրորդ քայլ. հարկ է ազատվել այն մտքից, թե դուք անհաջողակ եք: Եթե մշտապես նման կերպ մտածեք, ապա այդպես կլինի իրական կյանքում: Չէ որ մտքերը նյութական են:  

 

Երրորդ քայլ. աշխատեք չշփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր մշտապես վախեցնում են կամ պատմում են իրենց վախերի ու անհաջողությունների մասին: Ուրիշի վախերը վարակիչ են: Նման մարդկանց հետ շփվելը տրամադրությունը վատացնում է:  

 

Չորրորդ քայլ. եթե վախենում եք հարազատ մարդու կամ ղեկավարության հետ սպասվելիք լուրջ խոսակցությունից, ապա աշխատեք այդ զրույցը նախապես մտովի անցկացնել այնպես, ինչպես ձեր հարմար է: Հետո պատկերացրեք, որ իրավիճակը զարգանալու է ըստ ձեր սցենարի: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը և նվազագույնի կհասցնի չհիմնավորված վախը: 

 

Հինգերորդ քայլ. ձեր վախերից ուրախ-զվարթ բաժանվեք: Ուրախ ներկայացումներ դիտելու գնացեք, հաճախ կատակերգություններ դիտեք, երգիծական գրքեր կարդացեք և շփվեք դրական տրամադրված մարդկանց հետ: Այդ ամենը կօգնի ձեր խնդիրներին նայել ոչ թե ողբերգության, այլ կատակերգության տեսանկյունից:  Հիշեք, լավատեսներն առավել հաջողակ ու երջանիկ են, քան մռայլ ու հումորի զգացումից զուրկ մարդիկ: 

 

Չի կարելի վախի հետևից գնալ այնպես, կարծես կառափնարան գնալու լինեք: Ցանկացած վախ շատ վատ խորհրդատու է: Եթե դուք չափազանց զգույշ եք, ապա իմացեք, որ դա անհաջողության թաքնված վախն է: Մի վախեցեք, համարձակ եղեք, այլապես հաջողության չեք հասնի:  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dom-lady.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ժողովրդագրություն և առողջություն
Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Ֆարինգիտ
Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...

Հոգեկան առողջություն Սրտանոթաբանություն Ես
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ